Նախորդ հանդիպումը
Փետրվարի 27-ին (00:30)
Լա Լիգա 25-րդ տուր

1-2

 Հաջորդ հանդիպումը
Մարտի 3-ին  (23:00)
Լա Լիգա 26-րդ տուր

-
 Նախորդ հանդիպումը
Փետրվարի 26-ին  (19:00)
Լա Լիգա 25-րդ տուր

0-1

 Հաջորդ հանդիպումը
Մարտի 5-ին (00:30)
Լա Լիգա 26-րդ տուր


-

 
 

Մուտք

Գրանցվել

Բարև Ձեզ հարգելի այցելու...

Մեր կայքում գրանցվելով Դուք կարող էք ծանոթանալ Բարսելոնայի և Ռեալ Մադրիդի մասին բոլոր տեղեկություններին, թողնել մեկնաբանություններ և մի շարք այլ գործողություններ:

Գրանցվելու համար սեղմել` այստեղ

29.06.2025 - 10:50

   

Մրցարշարային աղուսյակ

Հ  ԱկումբԽՄ 
1Реал М Ռեալ Մադրիդ2361
2Барселона Բարսելոնա2351
3Валенсия Վալենսիա2340
4Леванте Լեվանտե2333

Ռմբարկուներ


1Реал М Քրիստիանո Ռոնալդո28
 2Барселона Լիոնել Մեսսի27
 3Реал М Գոնսալո Հիգուաին14
 4Атлетико М Ռադամել Ֆալկաո14
 5Реал М Կարիմ Բենզեմա13

Մենք facebook-ում

Արքայական ակումբի պատմությունը
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ ՖԱ

1896 թվականին ստեղծվեց <<Ֆուտբոլ Սքայ>> ֆուտբոլային ակումբը` դառնալով մադրիդյան ակումբի հիմքը: Սակայն պաշտոնական ամսաթիվը ակումբի ստեղծված համարվում է 1902թ. մարտի 6-ը, երբ Պադրոս և Խուլիան Պալասիոս եղբայրների կողմից բացվեց << Madrid Football Clwb >> ակումբը : 1920 թվականի հունիսի 29-ին Իսպանիայի թագավոր Ալֆոնս XIII ակումբին շնորհեց Արքայական տիտղոսը, ինչը իսպաներեն հնչում է Ռեալ: Այստեղից է գալիս ակումբի անվանումը` Ռեալ Մադրիդ: Առաջին իսկ տարիներից թիմը առաջատարների շարքերում է եղել,և արդեն 1903-ին Ռեալը դուրս է գալիս Իսպանիայի գավաթի եզրափակիչ, որտեղ սակայն պարտվում է Բիլբաոի Ատլետիկին: Մի քանի տարի անց հեղինակավոր այդ մրցանակը երկար տարիներ իր տեղը գտավ մադրիդյան ակումբում: 1905-ից 1908թթ-ները Ռեալը չորս տարի անընդմեջ հաղթող ճանաչվեց Գավաթում: Իսկ երկրի առաջնությունում, որն առաջին անգամ անցկացվեց 1928 թվականին, թիմը երկու տարի շարունակ 1932-ից 1933 թվականները հաղթեց Պրիմերիայում:


1950-ից 1980-ական թվականներ

Ռեալի վերելքը կարելի է համարել 1950-ական թվականները: 1950-ական թվականների կեսերին Եվրոպայում որոշեցին ստեղծել աշխարհամասի ֆուտբոլի ֆեդերացիա, որն կկարգավորեր ինչպես ակումբային, այնպես էլ հավաքականների մակարդակով առայնություններ: ԵՎ հենց Ռեալը դարձավ Եվրոպայի չեմպիոնների գավաթի անդրանիկ խաղարկության հաղթողը 1954/55թթ մրցաշրջանում: Այդ ժամանակից սկսած թիմը 5 տարի շարունակ հաղթող ճանաչվեց հեղինակավոր այդ առաջնությունում: Եվրոպական հաջողություններին զուգընթաց, ակումբը նաև անպարտելի էր Իսպանիայի ներքին առաջնությունում,1954-ից մինչև 1969թթ-ը նրանք 12 անգամ չեմպիոն ճանաչվեցին երկրում: Ռեալը 15 տարի անընդմեջ իրավունք ստացավ հանդես գալ Չեմպիոնների Լիգայում: Առաջին անգամ, որը դա նրանց չհաջողվեց մասնակցել Լիգային եղավ 1970թ-ը:Ռեալի անպարտելի կազմում այդ ժամանակ հանդես էին գալիս Եվրոպայի լավագույն խաղացողները` Ալֆրեդո Դի Ստեֆանո(Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը 1957-ից 1959թթ), ֆրանսիացի Ռայոմ Կոմպան (1958 թվականի Ոսկե գնդակի դափնեկիր), հունգար Ֆերենց Պուշկաշը (1960 թվականի երկրորդ տեղ զբաղեցրած Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ), Ֆրանսիսկո Հենտոն: 1960-ական թվականներին թիմ տեղափոխվեցին Խոսե Սանտամարիան, Ամասիոն, Պիրին: Երբ այս լեգենդար խաղացողները ավարտեցին իրենց կարիերան, Ռեալը կամաց-կամաց սկսեց զիջել իր դերքերը Եվրոպական ասպարեզում:

[

1980-1990-ական թվականներ

Հաջորդ վերելքին ակումբի երկրպագունեչին պահանջվեց սպասել 20 տարի, երբ թիմ եկան Էմիլիո Բուտրագենիոյի գլխավորությամբ` Միչելը, Ուգո Սանչեսը, Մանոլո Սանչեսը, Մարտին Վասկեսը և Միգել Պանդեսան: Նրանք հաղթեցին անընդմեջ ՈՒԵՖԱ-ի գավաթը (1984-ից 1986թթ) և 5 անգամ դարձան Իսպանիայի չեմպիոն: Չեմպիոնների Լիգայում 7-րդ հաղթանակի հիմքը դրեց իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն, ով ակումբ հրավիրեցՌոբերտո Կառլոսին, Սեեդորֆին, Միյատովիչին, Շուկերին, Պանուչիին: Այս խաղացոցները Ռաուլի, Հիերոի,Ռեդոնդոյի,կանիսարեսի հետ միասին կազմեցին թիմի կորիզը և արդեն նոր մարզիչը գերմանացի Յուպ Հակեսի գլխավորությամբ 1997/98թթ. մրցաշրջանում հաղթող ճանաչվեցին Չեմպիոնների Լիգայում: Սակայն Պրիմերայում այդ տարի թիմը գրավեց 4-րդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում և Հայնկեսը հրաժարական տվեց: Նրան փոխարինեց հոլանդացի Գուս Հիդինգը: Հոլանդացին երկար ժամանակ չմարզեց Արքայական ակումբը, նա Մադրիդում մնաց մինչև 1999 թվականի փետրվար:

Նոր ժամանակներ

Հիդինգի հեռանալուց հետո, թիմը սկսեց մարզել ուելսցի մասնագետ Ջոն Թոշակը, ում հեռացրեցին ակումբից այդ տարվա նոյեմբերին: Թիմը վստահեցին իսպանացի Վիսենտե Դել Բոսին, ով իր ֆուտբոլային կարիերայի մեծամասնությունը անցկացրել էր Ռեալում: Դել Բոսկեն Իսպանիայի առաջնությունում այդքան էլ հոջողություններ չունեցավ, 8-րդ հորիզոնականից թիմը բարձրացավ 5-րդ հորիզոնականը: Սակայն Արքայական ակումբին բերեց իր թվով 8-րդ չեմպիոնությունը Չեմպիոնների Լիգայում:

 Ակուբի նոր նախագահ ընտրվեց Ֆլորենտինո Պերեսը, ով որոշեց ակումբում հավաքել ֆուտբոլային «Աստղերի»: Առաջին ձեռք բերումը եղավ պորտուգալացի Լուիշ Ֆիգոն, ով թիմ տեղափոխվեց Ռեալի դարավոր մրցակից Բարսելոնայից, ռեկորդային 71 մլն եվրոյով: Մեկ տարի անց ակում եկավ ֆրանսիացի Զինեդին Զիդանը, էլ ավելի մեծ տրանսֆերային գումարով` 75 մլն եվրոյով: Եվս մեկ տարի անց Մադրիդ եկան Ռոնալդոն, 2003 թվականի ամռանը Բեքհեմը, 2004թ-ին` Օուենը: Այդպիսով 2004/05թթ մրցաշրջանում միևնույն ակումբում խաղում էին միանգամից 4 ֆուտբոլիստներ, ովքեր «Ոսկե գնդակի» դափնեկիրներ էին` Ռոնալդո (1997 և 2002թթ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ), Զինեդին Զիդան(1998թ), Լուիշ Ֆիգո(2000թ), Օուեն(2001թ): «Աստղերի» այդ բույլը սկսեցին անվանել «Գալակտիկոս»:


Պերեսի 5 տարի ղեկավարելու ժամանակահատվածում Արքայական ակումբը երկու անգամ հաղթող ճանաչվեց Պրիմերայում և մեկ անգամ Չեմպիոնների Լիգայում:Ֆորենտինո Պերեսի հեռանալուց հետո ակումբի նոր նախագահ ընտրվեց Ռամոն Կալդեռոնը: Նոր ղեկավարի գործելաոճը տարբերվում էր նախորդից: Կալդերոնի նպատակը չէր հավաքել ակումբում աստղերի, չնայած իր նախընտրական քաչոզարշավում խոստանում էր ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիանո Ռոնալդոին, ինչը նրա մոտ չստացվեց: Ռամոնի ղեկավարման տարիներին ակումբից հեռացան Ռոբեռտո Կառլոսը, Բեքհեմը,Ռոբինիոն, Ռոնալդոն: 2009թ-ին Կալդերոնը հրաժարական տվեց, կապված մեծ աղմուկ հանած 2006թ-ի ընտրությունների կեղծելու մեջ: Նրա 4 տարիների ղեկավարման ընթացքում Ռեալը երկու անգամ չեմպիոն դարձավ Իսպանիայում և մեկ անգամ հաղթեց Իսպանիայի Սուպերգավաթում: 2009թ-ի հունիսի 1-ին Պերեսը նորից ստանձնեց ակուբի նախագահի պաշտոնը, ի դեպ առանց քվեարկության, քանի որ նրա բոլոր մրցակիցները հանեցին իրենց թեկնածությունը ընտրություններում: Նա սկսեց նոր «Գալակտիկոսի» ստղծումը: Առաջին քայլը,որ նա կատարեց դա Զինեդին Զիդանին իրեն խորհրդականի պաշտոնում նշանակելը եղավ: Հունիսի 9-ին երկար բանակցություններից հետո Պերեսը ձեռք բերեց իտալական «Միլանից» բրազիլացի կիսապաշտպանԿակային 68 մլն եվրոյով: Պայմանագիրը նախատեսված էր 6 տարի ժամկետով: Դա առաջին աստղային ձեռք բերումը եղավ: Հետո եղավ 2008 թվականի Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Քրիստիանո Ռոնալդոյի տեղափոխությունը Արքայական ակումբ, ում համար Պերեսը վճարեց «Յունայթեդին» 80 մլն ֆունտ ստերլինգ: Հետո եկան Ռաուլ Ալբիոլը («Վալենսիայից» 15 մլն եվրո), Արբելոայի և Ալոնսոյի (երկուսն էլ «Լիվորպուլից», համապատասխանաբար 4 և 30 մլն եվրո), Բենզեմայի (Լիոնից35 մլն եվրո) որանսֆերները: Չնայած այդ ձեռքբերումների ակումբը այդպես էլ չկարողացավ ոչ մի լուրջ մրցանակ նվաճել: 2009/10 մրցաշրջանում թիմը գրավեց 2-րդ հորիզոնականը` առաջ թողնելով «Բարսելոնին», այն դեպքում, երբ Սուպերկլասիկոյի երկու հանդիպումներում էլ նրանք պարտվեցին «Բարսային»: Չեմպիոնների Լիգայում նույնպես անհաջող հանդես եկան և 1/8 եզրափակիչից ստիպված եղան հրաժեշտ տալ առաջնությանը: Իսկ Իսպանիայի գավաթում նրանք արդեն իսկ առաջին տուրում պարտվեցին երկրի 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Ալկորիկոնին»: Մրցաշրջանի ավարտից հետո ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց Մանուել Պելեգրինին և նշանակվեց նոր մարզիչ` պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն:


Նոր սկսվող մրցաշրջանից առաջ Պերեսը իր նախորդ ձեռքբերումների համեմատ ավելի համեստ գտնվեց, նա տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսեց 70 մլն եվրո և թիմ տեղափոխվեցին փորձառու պորտուգալացի պաշտպան Ռիկարդո Կարվալյոն, իսպանացիներ` Պեդրո Լեոնը և Սերխիո Կանալեսը, գերմանացիներ` Մեսուտ Օզիլը և Սամի Խեդրան, արգենտինացի Անխել Դի Մարիան: Սակայն ակումբից հեռացավ վերջին 20 տարիների խորհրդանիշ Ռաուլ Գոնսալոսը, ով տեղափոխվեց գերմանական «Շալկե-04»: