Նախորդ հանդիպումը
Փետրվարի 27-ին (00:30)
Լա Լիգա 25-րդ տուր

1-2

 Հաջորդ հանդիպումը
Մարտի 3-ին  (23:00)
Լա Լիգա 26-րդ տուր

-
 Նախորդ հանդիպումը
Փետրվարի 26-ին  (19:00)
Լա Լիգա 25-րդ տուր

0-1

 Հաջորդ հանդիպումը
Մարտի 5-ին (00:30)
Լա Լիգա 26-րդ տուր


-

 
 

Մուտք

Գրանցվել

Բարև Ձեզ հարգելի այցելու...

Մեր կայքում գրանցվելով Դուք կարող էք ծանոթանալ Բարսելոնայի և Ռեալ Մադրիդի մասին բոլոր տեղեկություններին, թողնել մեկնաբանություններ և մի շարք այլ գործողություններ:

Գրանցվելու համար սեղմել` այստեղ

29.06.2025 - 15:28

   

Մրցարշարային աղուսյակ

Հ  ԱկումբԽՄ 
1Реал М Ռեալ Մադրիդ2361
2Барселона Բարսելոնա2351
3Валенсия Վալենսիա2340
4Леванте Լեվանտե2333

Ռմբարկուներ


1Реал М Քրիստիանո Ռոնալդո28
 2Барселона Լիոնել Մեսսի27
 3Реал М Գոնսալո Հիգուաին14
 4Атлетико М Ռադամել Ֆալկաո14
 5Реал М Կարիմ Բենզեմա13

Մենք facebook-ում

Բարսելոնայի Զիննանշանը


    Բարսելոնայի հիմնադրման առաջին իսկ պահից, ակումբն ուներ սեփական զինանշան, որը խաղացողները հպարտությամբ կրում էին իրենց շապիկներին: Դա Բարսելոնա քաղաքի դրոշի պատկերն էր, ադամանդե ուրվագիծ` բաժանված 4 քառորդի` գագաթին թագ և չղջիկ: Դրան գումարած` այն շրջապատված էր նաև արմավենու և դափնու տերևներով: Սա, նույնիսկ սկզբնական շրջանում էր արտահայտում, թե որքան է ակումբը կապված այն քաղաքին, որտեղ ծնվել է:

    Այս զինանշանն անփոփոխ մնաց մինչ 1910 թվականը: Կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ Գամպերը 1908 թվականին փրկեց ակումբը լուրջ ճգնաժամից, որոշում ընդունվեց ակումբին տալ սեփական տարբերակիչ զինանշան: 1910 թվականին ակումբում տեղի ունեցավ մրցույթ բոլոր այն անդամների միջև, ովքեր շահագրգռված էին նոր առաջարկներ անելու: Մրցույթի հաղթողը Կառլես Կոմամալան էր, ով ակումբում էր 1903-1912 թվականների ընթացքում: Այդ ժամանակ նա բժշկականի ուսանող էր, ինչպես նաև լավ նկարիչ: Այսպես, չնայած բազմաթիվ այլ առաջարկների, ստեղծվեց այն զինանշանը, որն ակումբը կրում է մինչ օրս: Դա թասաձև էր, որի վերին երկու քառորդներից մեկում Սբ. Գևորգի խաչն էր, իսկ մյուսում` Բարսելոնայի դրոշի կարմիր և դեղին գծված մասը, որը խորհրդանշում էր Բարսելոնայի և Կատալոնիայի ամենաներկայանալի նշանագրերը: Ակումբի FCB սկզբնատառերը հայտնվեցին կենտրոնում, իսկ ներքևում Բարսելոնայի մարզահագուստն ու գնդակը: Ահա և զինանշան` ի պատիվ ակումբի սպորտային կարևորության, ինչպես նաև ի պատիվ այն կապի, որն առկա է ակումբի և քաղաքի միջև:

    1910 թվականից ի վեր զինանշանի ոճը գրեթե չի փոխվել: Ձևափոխվել են միայն ուրվագծերը, զինանշանին ավելի էսթետիկ տեսք հաղորդելու համար: Ամենամեծ փոփոխությունները եղան քաղաքական պարտավորությունների արդյունքում: երբ Ֆրանկոն իշխանություն ստացավ FCB սկզբնատառերը փոխարինվեցին CFB սկզբնատառերով, որ ավելի լավ արտացոլվի այն, որ ակումբն ստիպված էր օգտագործել իր անվան իսպանական տարբերակը: Բռնապետը նաև ստիպեց չորս քառորդից երկուսը զինանշանից հեռացնել, ինչի արդյունքում Կատալոնիայի դրոշը զինանշանից հանվեց: 1949 թվականին` ակումբի 50 ամյակի կապակցությամբ, զինանշանի երկու քառորդները նորից վերադարձան: Սակայն սկզբնատառերն այդպես մնացին մինչ 1974 թվականը, երբ զինանշանը նորից իր նախկին տեսքն ստացավ, ինչ որ 1910 թվականին:

    Ներկայիս` նախկինի վրա հիմնված զինանշանը ստեղծվել է 2002 թվականին  ոճաբան Կլարետ Սերրահիմայի կողմից: Այս զինանշանի գծերն ավելի արտահայտուն են, սկզբնատառերի միջև առկա կետերն այլևս չկան, անունն ավելի փոքր է, սրածայր եզրերն ավելի քիչ են: Ակումբի զինանշանը և կորպորատիվ նույնականացումը հեշտացնելու համար գծերն ավելի պարզ են, որ տարբեր ձևաչափերում այն հնարավոր լինի վերարտադրել: