Նախորդ հանդիպումը
Փետրվարի 27-ին (00:30)
Լա Լիգա 25-րդ տուր

1-2

 Հաջորդ հանդիպումը
Մարտի 3-ին  (23:00)
Լա Լիգա 26-րդ տուր

-
 Նախորդ հանդիպումը
Փետրվարի 26-ին  (19:00)
Լա Լիգա 25-րդ տուր

0-1

 Հաջորդ հանդիպումը
Մարտի 5-ին (00:30)
Լա Լիգա 26-րդ տուր


-

 
 

Մուտք

Գրանցվել

Բարև Ձեզ հարգելի այցելու...

Մեր կայքում գրանցվելով Դուք կարող էք ծանոթանալ Բարսելոնայի և Ռեալ Մադրիդի մասին բոլոր տեղեկություններին, թողնել մեկնաբանություններ և մի շարք այլ գործողություններ:

Գրանցվելու համար սեղմել` այստեղ

29.06.2025 - 10:19

   

Մրցարշարային աղուսյակ

Հ  ԱկումբԽՄ 
1Реал М Ռեալ Մադրիդ2361
2Барселона Բարսելոնա2351
3Валенсия Վալենսիա2340
4Леванте Լեվանտե2333

Ռմբարկուներ


1Реал М Քրիստիանո Ռոնալդո28
 2Барселона Լիոնել Մեսսի27
 3Реал М Գոնսալո Հիգուաին14
 4Атлетико М Ռադամել Ֆալկաո14
 5Реал М Կարիմ Բենզեմա13

Մենք facebook-ում

Ֆ.Ա. Բարսելոնաի հիմնադրման պատմությունը

   Բիզնեսմեն Հանս Գամպերը(ծնվել է 1877 թվականի նոյեմբերի 22-ին) ՖԱ Բարսելոնայի հիմնադիրն է:  Նածնվել է 1877 թվականի նոյեմբերի 22-ին Շվեյցարիայի Վինտերթհուր քաղաքում:1899 թվականի հոկտեմբերի 22-ին Բարսելոնայի ամսագրերում նա հայտարարություն է անում ֆուտբոլիստների հավաքագրման մասին:
   Հանս Գամպերը, ով Բարսելոնայում հայտնի էր որպես Ժոան Գամպեր, կատալոնիայի մայրաքաղաք է տեղափոխվել 1898 թվականին, իսկ արդեն 1899-ի նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ ակումբի առաջին ժողովը, որը գլխավորեց Գամպերը: Ակումբի առաջին նախագահը դարձավ անգլիացի Վոլտեր Ուայլդը, ով իր հիմնական պարտականությունները համատեղում էր ֆուտբոլիստի պարտականությունների հետ: 

Առաջին մարզաշապիկը

   Ամենասկզբից էլ Բարսելոնայի ֆուտբոլիստները կրում էին կապտանռնագույն մարզաշապիկներ:  Դրա ձախ կողմը կապույտ էր, իսկ աջ կեսը` նռնագույն, իսկ թևքերը` հակառակը: Շորտերը սպիտակ գույնի էին:

Ակումբի առաջին նշանը

   Իր հիմնադրման առաջին տարիներին ակումբը, որպես հավատարմության նշան Կատալոնիային, օգտագործում էր Բարսելոնա քաղաքի զինանշանը: Իսկ 1910 թվականին տնօրենների խորհուրդը որոշեց, որ ակումբը սեփական նշանի  կարիք ունի և լավագույն նշանի համար մրցույթ հայտարարեց: Ակումբի այժմյան նշանի մեջ պահպանվել են այն ժամանակվա նշանի դիզայնի որոշ տարրեր:

Առաջին խաղը

  Իր առաջին խաղում Բարսան մրցում էր Բոնանովայից ժամանած անգլիացի էմիգրանտների թիմի դեմ: Անգլիական թիմը, որի կազմում հադնես էին գալիս Բարսայի մի-քանի ֆուտբոլիստներ, հաղթեց այդ խաղում 1-0 հաշվով:

Առաջին դաշտերը

  Սեփական հարկի տակ խաղերի համար դաշտի փնտրտուքները բերեցին նրան, որ Բարսելոնան իր առաջին խաղերը անցկացնում էր «Հոթել Կասանովասում»(1900), «Լա Կարրետերա դ'Օրտայում»(1901), «Էլ Կարրեր Մունտաներում»(1905), և վերջապես «Կարրեր Ինդուստրիայում», որը դարձավ Բարսելոնայի առաջին սեփական մարզադաշտը: Այն տեղավորում էր 6000 հանդիսական և այն ժամանակվա համար ունիկալ երկհարկանի տրիբունաներ ուներ:  Մարզադաշտի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1909 թվականի մարտի 14-ին: Այդ ժամանակ ակումբն արդեն սկսել էր մրցանակներ նվաճել` հաղթելով Մակայի գավաթը 1901-02 մրցաշրջանում, և Կատալոնիայի առաջնությունը 1904-05, 1908-09 մրցաշրջաններում:

Փաստեր

  Բարսելոնան այն բացառիկ ակումբներից է Իսպանիայի Լա-Լիգայի, որը մասնակցել է բոլոր առաջնություններին սկսած անցկացման առաջին իսկ տարվանից 1928։ (Մյուս համանման ցուցանիշով ակումբներն են ՝ Ատլետիկ Բիլբաոն և Ռեալ Մադրիդը: 
  Բարսելոնան այն միակ ակումբն է Եվրոպայում, որը Եվրոպական ակումբային մրցաշարերի խաղարկության ոչ մի մրցաշրջան բաց չի թողել սկսած 1955 թվականից ։
Բարսելոնան միակ ակումբն է ամբողջ աշխարհում, որը մեկ մրցաշրջանի ընթացքում տրիացել է հնարավոր բոլոր գավաթների (խոսքը 2008-09 մրցաշարի մասին է)։
Բարսելոնայի ամենախոշոր հաշվով հաղթանակը 10։1 Տառգանոյի հանդեպ հաղթանակն է 1949 թվականին, իսկ տարած ամենախոշոր պարտությունը 1։12 Ատլետիկ Բիլբաոից-ից 1931 թվականին։
Բարսելոնայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Ալկանտարան է է, որը 357 հանդիպման ընթացքում խփել է 357 գնդակ (Բարսելոնայի կազմում հանդես է եկել 1912-1927 թթ. ընթացքում)

Հակամարտություններ
   Էլ Կլասսիկո Բարսելոնա-Ռեալ Մադրիդ
   Կատալոնյան դրեբի Բարսելոնա Էսպանյոլ